
Քոչարյանն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի․ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 27.04.2026

«Միասնության թևեր» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը հյուրընկալվել է Irakanum.am-ին և Փայլակ Ֆահրադյանի հետ քննարկել քաղաքական օրակարգի կարևոր թեմաներ՝ առաջիկա ընտրություններից մինչև երկրի ներքաղաքական զարգացումներ։
Դավիթ Անանյանն ասել է, որ իրենց թիմում ընդգրկվել են մարդիկ, որոնք պետական կառավարման ոլորտում ունեն նշանակալի փորձ․ «Մենք պրոֆեսիոնալներ ենք, ովքեր նախկինում աշխատել են կառավարությունում, զբաղեցրել հայեցողական պաշտոններ։ Ես՝ որպես ՊԵԿ նախագահ, քաղաքական թիմի հետ իրականացրել եմ գործադիր գործառույթներ, սակայն երբեք չեմ եղել քաղաքական թիմի անդամ բառի բուն իմաստով։ Ինձ հաջողվել է մնալ իմ հայեցողական դիրքերում, մնալ պրոֆեսիոնալ և կատարել իմ պարտքը, հետևաբար ես նախկին չեմ»։
Խոսելով ընտրությունների մասին՝ Անանյանը գնահատել է իրենց քաղաքական ուժի հնարավորությունները բավականին բարձր՝ ընդգծելով, որ իրենց մասնակցությունը չի լինելու ձևական, այն միտված է հստակ փոփոխություններ բերելուն։
«Արդարությունը մեր ուսերին ենք դրել՝ այն ժողովրդին վերադարձնելու համար։ Մեր համոզմամբ՝ առկա խնդիրների մեծ մասի հիմքում անարդարությունն է, և մենք պատրաստ ենք այն վերացնել բոլոր ոլորտներում»,- ասել է Դավիթ Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։