Company logo

Ներքին խաղաղություն չունեցող մարդը խաղալու է մարդկանց ճակատագրերի հետ․ Դավիթ Անանյան

Հրապարակման ամսաթիվ 18.04.2026

 Ներքին խաղաղություն չունեցող մարդը խաղալու է մարդկանց ճակատագրերի հետ․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության համահիմնադիր, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը հյուրընկալվել է LaMedia-ին՝ մասնակցելով «Մարդը» նախագծին։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հիմնարար հարցերի՝ ո՞վ է մարդը, ո՞րն է նրա առաքելությունը, ե՞րբ է պետք «սեղմել կանգառի կոճակը», և ինչպես պահպանել մարդկային կերպարը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում՝ չխախտելով սեփական «կարմիր գծերը»։

Զրույցը ծավալվել է ընկերության, հայրենիքի, քաղաքականության, ինչպես նաև մարդու արժեքների, հավատքի և ճշմարտության ու ստի սահմանների շուրջ։ Դավիթ Անանյանը ներկայացրել է իր մոտեցումները՝ առանց շրջանցումների և ձևականությունների։

«Մարդը» նախագծի այս թողարկումը առանձնանում է նրանով, որ այստեղ հարցերը վերաբերում են ոչ թե միայն իրադարձություններին, այլ մարդուն՝ իր ամբողջ խորությամբ։ Այդ պատճառով էլ պատասխանները վերածվում են ոչ թե պարզապես մեկնաբանության, այլ հստակ դիրքորոշման։