
Փողկապները կհանենք, գյուղացու կողքը կնստենք, պարզ կխոսենք.Դավիթ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 27.04.2026

«Չկա որևէ սցենար, որով մեր միջոցով այսօրվա իշխանությունները կվերարտադրվեն։ Չկա որևէ սցենար, որով նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած և երկիրը ղեկավարած որևէ պաշտոնյա լինի երկրի վարչապետ։ Մնացած ամեն ինչ մենք պետք է տեսնենք իրական գետնի վրա։ Ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ կլինեն բանակցություններ»,- MediaHub-ին տված հարցազրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը:
Նա չի բացառելով նաև հետընտրական փողոցային պայքարի մասնակցությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Խոսելով իր ներկայացրած ուժի արտաքին քաղաքական կուրսի մասին՝ Դավիթ Անանյանը նշել է, որ իրենք դիրքավորվում են որպես հայամետ ուժ, հետևաբար համագործակցելու են բոլորի հետ, ովքեր կսպասարկեն հայկական շահը։
«Արևմտյան արժեքների կրող ենք, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի»,- նշել է «Միասնության թևերի» պատգամավ որի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։