
8 տարի իշխանությունն ունեցել է տապալում տապալման հետեւից. Լիպարիտ Դրմեյան
Հրապարակման ամսաթիվ 26.04.2026

Մարդու իրավունքի եվրոպական դատարանում ՀՀ-ի դեմ ներկայացված դիմումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է արդար դատաքննության իրավունքի խախտմանը։ Այս մասին Արամ Աբրահամյանի հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Անդրադառնալով միջազգային ատյաններից միջպետական գանգատները հետկանչելուն՝ Դրմեյանը նկատել է, որ Խաղաղության համաձայնագրով նախատեսված այս պրոցեսն ունենալու է բացասական հետևանքներ։
««Միասնության թևերի» դիրքորոշումը հստակ է․ իշխանություն լինելու պարագայում միջպետական հայցերը հետ չեն քաշվելու, այս հարցում մենք լինելու ենք հետևողական և գնալու ենք մինչև վերջ»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։