
Հայ ժողովրդի մեջ մարել է պետականություն ունենալու կայծը. Շահեն Հարությունյան
Հրապարակման ամսաթիվ 17.04.2026

Հայաստանում պետականության և անկախության գաղափարները մարում են, և մեր առաքելությունն է պայքարել այդ արժեքները վերակենդանացնելու համար՝ անկախ նախընտրական պոպուլիզմից։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։
«Եթե 35 տարի առաջվանից սերմանվեին այդ արժեքները ժողովրդի մեջ՝ պետություն, անկախություն, ազատություն, վստահաբար մենք այսօր այս իրավիճակում չէինք հայտնվի»,- ընդգծել է Հարությունյանը։
Որպես «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու՝ նա ներկայացրել է իր քաղաքական խոսույթի առանցքային դրույթները՝ շեշտելով ինքնիշխանության և ազգային արժանապատվության կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյությում։