
Մեր ուժը հավակնություն ունի լինելու այլընտրանք․ Դավիթ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 09.04.2026

Մեր ուժն իրական այլընտրանքային դառնալու հավակնություն ունի, այն, ինչը բացակայում էր 2021 թ․-ի ընտրություններում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։
Անդրադառնալով «Միասնության թևերի» տնտեսական ծրագրին՝ Դավիթ Անանյանը նշել է, որ 7 ուղղություններն ընդգրկում են տնտեսության բոլոր ճյուղերը և ներկայացնում են իրենց քաղաքական ուժի տեսլականը Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ։
«Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում, քանի որ այն կարող է ծառայել որպես բնական հովացման համակարգ, ինչն անհրաժեշտ է բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացման համար»,- հայտնել է «Միասնության թևերի» համահիմնադիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։