
«Եթե դու զիջում ես ազգային արժեքները՝ դա խաղաղություն չէ, այլ իմիտացիա»
Հրապարակման ամսաթիվ 20.03.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանը Mediacast հաղորդման ժամանակ խոսել է իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում առաջացած խնդիրների և դրանց լուծման իրական հնարավորությունների մասին։
«Եթե դու զիջում ես քո կենսական տարածքները, արժանապատվությունը, ազգային արժեքները և նախնիների թողած ժառանգությունը, ապա դա խաղաղություն չէ, այլ ընդամենը դրա իմիտացիա։
Իրական խաղաղությունը ենթադրում է բոլոր տուժածների իրավունքների պաշտպանություն, պատճառված վնասների փոխհատուցում, ինչպես նաև հստակ և առանձին դրույթներ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,- ասել է Դրմեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։