Company logo

Ադրբեջանի սրտի թեկնածուն հոխորտում է՝ ես չլինեմ՝ պատերազմ կլինի․ Դավիթ Անանյան

Հրապարակման ամսաթիվ 31.03.2026

Ադրբեջանի սրտի թեկնածուն հոխորտում է՝ ես չլինեմ՝ պատերազմ կլինի․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսագետ Դավիթ Անանյանը, հյուրընկալվելով 168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդմանը, անդրադարձել է քաղաքական և տնտեսական մի շարք հարցերի։

Խոսելով իշխանութունների կողմից 2026 թ․-ին հապշտապ ներդրված բժշկական ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ռեֆորմն իրականացվել է նախընտրական քարոզարշավի շրջանակում, քանի որ համակարգը դրան պատրաստ չէր, անգամ քաղաքացիներից գումարների գանձնման ժամանակ համապատասխան հիմնադրամը ձևավորված չէր։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ակտիվացմանը՝ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ երկրների միջև տնտեսական կապերը կարող են գործել, երբ նորմալ են ընթանում քաղաքական գործընթացները․ «Ադրբեջանն աղբյուրի գլխին նստած դև է, երբ ուզենա կփակի ջուրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։