Company logo

Մեր հավատը, հույսը մեր քաղաքացին է, պետք է անպայման գնալ ընտրության. Արման Թաթոյան

Հրապարակման ամսաթիվ 16.03.2026

Մեր հավատը, հույսը մեր քաղաքացին է, պետք է անպայման գնալ ընտրության. Արման Թաթոյան

Սրանք պատմական նշանակության ընտրություններ են, քանի որ որոշվելու է Հայաստանի ինքնիշխանության և անկախության ապագան։ Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց հիասթափեցնի, և նրանք չգնան ընտրության։ Նպատակն այն է, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ, ապօրինի մեթոդներով կարողանան ապահովել իրենց հաղթանակը։

Այս մասին Հայկական երկրորդ հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։


Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ Արման Թաթոյանը նշել է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ գոյության հիմքերից է և Սահմանադրության անքակտելի մաս, հետևաբար այն չի կարող փոփոխվել կամ հարցականի տակ դրվել Ադրբեջանի պահանջով։



Մանրամասները՝ տեսանյութում։