
Իրատեսական ծրագի՞ր, թե՞ նախընտրական պոպուլիզմ. Դավիթ Անանյանը՝ «ՍիվիլՆեթ բիզնեսում»
Հրապարակման ամսաթիվ 10.03.2026

«Միասնության թևեր» նախաձեռնության համահիմնադիր, տնտեսագետ Դավիթ Անանյանը, հյուրընկալվելով «ՍիվիլՆեթ բիզնես» հաղորդաշարին, ներկայացրել է նախաձեռնության տնտեսական ծրագիրը և հիմնական փոփոխությունները։
Անանյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է փոխել երկրի տնտեսական մոդելը՝ սպառողականից անցում կատարելով արդյունաբերականին։ Նրա գնահատմամբ՝ հիմա տնտեսության աճը մեծապես հիմնված է սպառման վրա, մինչդեռ երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել արտադրությունը և խթանել արտահանումը։
Նա անդրադարձել է նաև հարկային քաղաքականությանը՝ նշելով, որ հրաժարվելու են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) և վերադառնալու են պրոգրեսիվ հարկման համակարգին։ Անանյանի կարծիքով՝ նման մոտեցումը կարող է նվազեցնել բիզնեսի հարկային բեռը, խթանել տնտեսական ակտիվությունը և միաժամանակ ապահովել ավելի հավասարակշռված սոցիալական քաղաքականություն։
Մանրամասները՝ տեսանյութում։