
«Ոչ մեկի «մարդը» չե՞ք»․ HerMine Dialog
Հրապարակման ամսաթիվ 05.02.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հյուրընկալվել է HerMine Dialog հաղորդմանը։ Նա պատմել է նախասիրությունների մասին, որոնք քչերին են հայտնի՝ գյուղական աշխատանքի հանդեպ ունեցած սեր, ծառ պատվաստելու հմտություն, մոտոցիկլետ վարելու պատանեկան հետաքրքրություն, ազգային պարեր։
Արման Թաթոյանը նաև անդրադարձել է միջազգային առաքելությունների ժամանակ հակառակորդ պետությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային շփումների բարդությանը և պետական շահը էմոցիաներից վեր դասելու անհրաժեշտությանը։
Զրույցի առանցքում եղել է Հայաստանի ապագայի տեսլականը, մի երկրի, որտեղ յուրաքանչյուր հայ իրեն պաշտպանված ու տեր կզգա, և որտեղ հայրենիք վերադարձողի համար խորհրդանշական «կարմիր գորգ» կփռվի։
Մանրամասները՝ տեսանյութում։