Company logo

Եթե Արման Թաթոյանը վարչապետ դառնալու շանս չունենար, սրա տակ չէինք մտնի. Դավիթ Անանյան

Հրապարակման ամսաթիվ 05.11.2025

Եթե Արման Թաթոյանը վարչապետ դառնալու շանս չունենար, սրա տակ չէինք մտնի. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը շարժվում է ոչ թե հռետորական պոռթկումների կամ իրավիճակային հայտարարությունների ազդեցությամբ, այլ հստակ գիտակցված ռազմավարությամբ։ Մենք գիտենք, թե ուր ենք գնում և մեր քայլերի ուղղությունը։ Մեր ճանապարհը միանշանակ է՝ դեպի իրական, արժեքային և ինստիտուցիոնալ քաղաքական փոփոխություն։ Այս մասին 168 TV-ի եթերում ասել է նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին։


«Մենք մեր շուրջն ենք համախմբում այն դերակատարներին, որոնք գաղափարական և բարոյական առումով համապատասխանում են «զնմանը՝ զնմանին» սկզբունքին։ Մենք հանրությանը ներկայանալու ենք ոչ թե անորոշ խոստումներով, այլ հստակ օրակարգով ու ծրագրերով՝ հիմնված ազգային պետականության վերականգնման, արդարության հաստատման և ժողովրդավարական ինքնիշխանության ամրապնդման վրա»,- ասել է Դավիթ Անանյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։