
Համախմբում հնարավոր Է 4 իրական ուժային ընդդիմադիր կենտրոնների շուրջ. Դավիթ Անանյան
Հրապարակման ամսաթիվ 13.01.2026

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը, հյուրընկալվելով «Պրեսսինգ» հաղորդաշարին, անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին և արտաքին մարտահրավերներին։
«Քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցող բոլոր ուժերը գիտակցում են, որ մեկ քաղաքական ուժ միայնակ չի կարող «Քաղաքացիական պայմանագրին» հեռացնել իշխանությունից։ Դա նշանակում է, որ քաղաքական միավորները պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Համախմբումը լինում է գաղափարական, նմանը՝ նմանի հետ։
Համընդհանուր համախմբում քաղաքականության մեջ չի լինում, որովհետև այն առաջին իսկ խոչընդոտի պարագայում փլվում է։ Հետևաբար, համախմբում հնարավոր է 4 իրական ուժային ընդդիմադիր կենտրոնների շուրջ։ Այստեղ է, որ այդ ուժերը պետք է հանդես գան միասնական օրակարգային կետերի շուրջ պայմանավորվածությամբ»,- ասել է Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։