
Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Հրապարակման ամսաթիվ 15.01.2026

«Միասնության թևեր»-ի տնտեսական քաղաքականության հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է դուրս գա սպառման և ներմուծման փակ շրջանից և կառուցի արտադրող, արտահանող ու ինստիտուցիոնալ պաշտպանված ազգային տնտեսություն։
Ներկայացնում ենք մեր քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության հետ Կառավարության կողմից վերջերս հրապարակված «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին»-ի նմանությունների և սկզբունքային տարբերությունների քաղաքական ամփոփումը։
«Միասնության թևեր»-ի դիրքորոշմամբ՝
Հայաստանի զարգացման խնդիրները պահանջում են ոչ թե միայն ընդհանուր փիլիսոփայություն, այլ՝ հստակ տնտեսական մոդել, արդյունաբերական վերափոխման ճարտարապետություն,հարկային-ֆիսկալ նոր համակարգ, աշխարհաքաղաքական ռիսկերի հաշվարկված կառավարում, չափելի նպատակներ և կառավարման պատասխանատվություն։
Մանրամասները՝ կից փաստաթղթում
Դավիթ Անանյան
Նախաձեռնության համահիմնադիր